Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Տիգրանաշենին սպասվում է  Գորիս-Ճակատենի ճակատագիրը, այն կորցնելով Հայաստանը կվերջանա». Արամ Սարգսյան

172
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2024 թ., 19:18
«Տիգրանաշենին սպասվում է  Գորիս-Ճակատենի ճակատագիրը, այն կորցնելով Հայաստանը կվերջանա». Արամ Սարգսյան

«Տիգրանաշենին սպասվում է Գորիս-Ճակատենի ճակատագիրը, որի 21 կմ-ը արդեն ապօրինի ձևով հանձնված է թշնամուն՝ առանց իրավական հիմքի»,- «Հայելի» ակումբում նշեց քաղաքակն գործիչ Արամ Սարգսյանը՝ մատնանշելով, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը փաստաթղթային և քարտեզային բազա ունի, որտեղ ապացուցվում է, որ չի եղել այդպիսի բնակավայր՝ Քյարքի անունով: «Այն որպես արոտավայր են օգտագործել, մենք, այն ժամանակվա կառավարությունն է մեղավոր, որ նրանց ժամանակին չեն քշել, միայն բողոքել են ու վերջ: Սա նշանակում է, որ թուրքի համբերությունը մենք պետք է հասկանանք և գնահատենք. 100 տարուց ավելի նրանք մտածում էին՝ ո՞նց անեն: Մեղրին չկարողացան վերցնել: Մեղրիի միջանցքը և այս փոքր տարածքը, որը կոչվում է հիմա Տիգրանաշեն, եթե փակվեց, նշանակում է Մեղրին էլ է փակվում: Այսինքն, մենք ուղղակի կորցնում ենք ամբողջ Սյունիքը, Վայոց Ձորը. Հայաստանն է վերջանում դրանով»:

«Տիգրանաշենին սպասվում է  Գորիս-Ճակատենի ճակատագիրը, այն կորցնելով Հայաստանը կվերջանա». Արամ Սարգսյան