«ԱՄՆ-ն պայմաններ է ստեղծում՝ Ռուսաստանից Հայաստանին հեռացնելու համար»․ Օ'Բրայեն
![]() ԱՄՆ-ն պայմաններ է ստեղծում՝ Ռուսաստանից Հայաստանին հեռացնելու համար։ Այս մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Ռուսաստանը երաշխավորել է Հայաստանի անվտանգությունը 2020թ․ Ադրբեջանի հետ պատերազմից հետո և դրանից շատ առաջ, բայց «երես է թեքել»։ Դրանից հետո Հայաստանի բնակչության զգալի մասը ցանկանում է անջատվել Ռուսաստանից։ Մենք դրա համար պայմաններ ենք ստեղծում»,- ասել է նա։ Մեկնաբանելով սենատոր Բեն Քարդինի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը փորձում է «մերձենալ ԱՄՆ-ի հետ՝ ՌԴ-ի կողմից պատասխան քայլերի ենթարկվելու վտանգի տակ», Օ'Բրայենը պատասխանել է, որ Հայաստանի հարցերին մեծ ուշադրություն է դարձվում։ «ԱՄՆ-ն կօգնի Հայաստանին՝ ավելի վճռական քայլեր ձեռնարկելու հարցում»,- հավելել է նա։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
