Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«ԱՄՆ-ն տեղյակ չի եղել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության նախապատրաստման մասին»․ Բլինքեն

688
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2024 թ., 15:36
«ԱՄՆ-ն տեղյակ չի եղել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության նախապատրաստման մասին»․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առնչություն չունի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության հետ և տեղյակ չի եղել սպանության նախապատրաստման մասին։ Այս մասին Բլինքենն ասել է Channel News Asia-ին տված հարցազրույցում։

«Դա մի բան է, որի մասին մենք չգիտեինք և ներգրավված չէինք»,- նշել է նա։ «Հրադադարի անհրաժեշտությունը շարունակում է մնալ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցը»,- ասել է Բլինքենը։