«Արևմուտքը փորձում է հայ հասարակությանը տրամադրել ՌԴ-ի դեմ»․ ՌԴ ԱԳՆ
Արևմուտքը փորձում է մեդիառեսուրսների ազդեցության ավելացման միջոցով հայ հասարակությանը տրամադրել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ խոսելով ՀՀ հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում Արմեն Քոլոյանի ընտրության մասին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Անդրեյ Նաստասինը։ «Հայաստանի, ինչպես և ցանկացած այլ երկրի մեդիառեսուրսների վրա Արևմուտքի ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։ Ամերիկացիներն ու ԵՄ-ականները իրավիճակային տրամաբանությամբ են գործում՝ նպատակ ունենալով ամենուր հասարակական կարծիքը շրջել ընդդեմ Ռուսաստանի։ Նրանք նաև ցանկանում են նսեմացնել ռուս-հայկական դարավոր բարեկամության նշանակությունը և այն աջակցությունը, որը Մոսկվան ցուցաբերել և ցուցաբերում է եղբայրական Հայաստանին՝ տարբեր ոլորտներում»,- ասել է Նաստասինը։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Երևանը հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցության կարգավորված մեխանիզմներ ունեն: |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36