Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

«Մտահոգիչ փաստերի է անդրադարձել ԿԲ նախագահը». Բաբկեն Հարությունյան

189
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2024 թ., 17:12
«Մտահոգիչ փաստերի է անդրադարձել ԿԲ նախագահը». Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Մարտին Գալստյանի երեկվա ասուլիսին, գրել է. «Բավական մտահոգիչ փաստերի է անդրադարձել Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահը։ Այսպիսով.
1. Բյուջեի եկամուտների՝ 6 ամսվա տվյալներով մոտ 116 մլրդ դրամ թերհավաքագրում է եղել, քանի որ պլանավորված տնտեսական աճը չի եղել:
2. Արտահանման և ներմուծման մեծ թվերը պայմանավորված են վերարտահանմամբ, իսկ առանց վերջինի՝ իրականում արտահանման եւ ներմուծման մասով անկման միտում կա։
3. Դեպի Ռուսաստան արտագնա աշխատողների թիվը էապես նվազել է, ինչն էլ նշանակում է Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների էական նվազում է եղել։
4. Հայաստան եկած աշխատանքային միգրատների զգալի մաս արդեն հեռանում է, այսինքն ռուսներն ու հնդիկները, ինչն էլ նվազեցնելու է տնտեսական ակտիվությունը։
5. Ըստ ԿԲ նախագահի՝ տնտեսական աճի ոլորտային գերկենտրոնացվածությունը որոշակի հաղթահարվել է, իսկ թե ինչպե՞ս է դա արտահայտվում, գուցե թվանկարիչները բացատրեն։
Ամփոփելով կարող ենք ևս մեկ անգամ համոզվել, որ Հայաստանում մի շատ փոքր խումբ մարդիկ շարունակում են հարստանալ, իսկ մնացած բոլորը՝ գոյատևել»: