Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով հայց է ներկայացվել ընդդեմ Civic.am-ի ու լրագրողի
«Սրբազան պայքար»-ը թելեգրամյան էջում հայտնում է. «Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է ներկայացվել հայցադիմում ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրած civic.am լրատվամիջոցի և դրա լրագրող Դավիթ Լևոնյանի։ Հայցադիմումն ընդունվել է վարույթ, և առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 6-ին ժամը 12:00-ին՝ նշված դատարանի «Արաբկիր» նստավայրում։ Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով հայցադիմում է ներկայացվել նաև ընդդեմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի։ Հայցադիմումը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին տեղեկություն առայժմ առկա չէ։ Նշված երկու գործերով Բագրատ Սրբազանի շահերը դատարանում ներկայացնելու է փաստաբան Աննա Փիլոսյանը»: Աղբյուրը` Բագրատ Սրբազան |
«ՔՊ-ի Քննչական կոմիտեն չարաշահումների մասին հիշեց, երբ պետք է զավթել իշխանությունը Գյումրիում»․ Արմենուհի Վարդանյան
310:18«Ոչ թե «սահմանազատում», այլ Հայաստանի տարածքի ապօրինի հանձնում թշնամուն»․ Կարեն Վրթանեսյան
1709:54«Իսկ զուգահեռ իրականությունում, մեր Ստեփանակերտի տունը հավասարեցվել է հողին»․ արցախցի
2509:42Եղանակն առաջիկայում (լուսանկար)
3108:30«Ոչ թե Տավուշի, այլ՝ Իջևանի մարզպետարան». Ոսկան Սարգսյան
6403:12«ԵՊՀ-ն չի ջեռուցվում. ռեկտորը խնայում է մարդկանց առողջության հաշվին». Կարեն Հեքիմյան
5902:06