Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

Լիբանանը, Իրաքը, Իրանը և ՄԱԿ-ը դատապարտել են Իսրայելի հարվածը Բեյրութին

593
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2024 թ., 09:36
Լիբանանը, Իրաքը, Իրանը և ՄԱԿ-ը դատապարտել են Իսրայելի հարվածը Բեյրութին

Լիբանանը, Իրաքը, Իրանը, ՄԱԿ-ը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ը և հութիները դատապարտում են Իսրայելի հարվածը Բեյրութին: «Այս հարձակումը դիտարկվում է որպես միջազգային իրավունքի և կոնվենցիաների աղաղակող խախտում»,- ասվում է Իրաքի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, «ագրեսիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանի կայունության համար և բացասական հետևանքներ կունենա անվտանգության և խաղաղության առումով»։ Լիբանանում Իրանի դեսպանատունը ևս հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք Իսրայելի երկչոտ ագրեսիան»։

Լիբանանը, Իրաքը, Իրանը և ՄԱԿ-ը դատապարտել են Իսրայելի հարվածը Բեյրութին