Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

Մայր Տաճարի վերաօծմանն ու մյուռոնօրհնեքին ընդառաջ եկեղեցի-ՀՀ իշխանություն լարվածությունը թափ է առնում. «Ժողովուրդ»

136
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2024 թ., 09:06
Մայր Տաճարի վերաօծմանն ու մյուռոնօրհնեքին ընդառաջ եկեղեցի-ՀՀ իշխանություն լարվածությունը թափ է առնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 28-29-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կարևոր իրադարձություններ են սպասվում. տեղի կունենան Մայր Տաճարի վերաօծումը և սրբալույս Մյուռոնի օրհնությունը։
Մայր աթոռում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, պատրաստվում են այս կարևոր իրադարձություններին, քանի որ մտադիր են հավուր պատշաճի և մեծ շուքով կազմակերպել ծիսակատարությունները:
Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ի թիվս շատ հյուրերի Ամենայն Հայոց կաթողիկոսը 1500 սփյուռքահայի է հրավիրել՝ արարողությանը մասնակցելու։

Հիշեցնենք, որ Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ 4-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ տաճարի նորոգման հետազոտական աշխատանքները սկսվել են դեռ 2012 թվականի գարնանից, իսկ 2018-ից անցան բուն շինարարական աշխատանքներին:
Վերանորոգման աշխատանքները նախատեսել էին ավարտին հասցնել 2022 թվականին, բայց պարբերաբար, ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվում էր:

Նորոգման աշխատանքներն այժմ ամբողջությամբ ավարտվել են, իսկ սեպտեմբերին Մայր Տաճարի վերաօծմամբ և Մյուռոնի օրհնությամբ Էջմիածնի Մայր տաճարը կրկին կբացի իր դռները:

Նկատենք, որ այդ պատմական իրադարձության շրջանում եկեղեցի-ՀՀ իշխանություն լարվածությունը մեծ թափ է հավաքում, թեժ քննարկումներ են ընթանում, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին և իշխանության մյուս ներկայացուցիչներին պե՞տք է հրավիրել, թե՞ հարկ է առաջնորդվել՝ «Աստծո տաճար գալու համար հրավեր չի լինում» պատգամով:
Մայր աթոռում չգիտեն ինչպես վարվել, արդյոք հրավերի դեպքում Նիկոլ Փաշինյանը կամ իշխանության ներկայացուցիչները կգա՞ն, թե՞ հերթական անգամ կխուսափեն Կաթողիկոսի հետ դեմ առ դեմ հանդիպումից»:

Մանրամասները՝ թերթի համարում: