Մի խումբ իշխանականներ քննարկել են Անահիտ Ավանեսյանի հեռացման հարցը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին իշխանական մի խմբով նիստ է գումարվել, որի ընթացքում քննարկվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հեռացման հարցը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ նիստի ժամանակ քննարկվել է Ավանեսյանին փոխարինողի պաշտոնում ընտրել նրա տեղակալ Լևոն Հակոբյանին: Նշենք, որ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը տեղակալի իր հաստիքին նշանակվել է 2019 թվականի մարտի 25-ին, սակայն, մինչև տեղակալ աշխատելը, իր գործունեությունը սկսել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից։ Թիվ 5 պոլիկլինիկայում վերջինս եղել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Երեկ ողջ օրվա ընթացքում փորձեցինք պարզել այս տեղեկությունը հենց Լևոն Հակոբյանից, սակայն վերջինի աշխատասենյակի հեռախոսազանգերին այդպես էլ որևէ մեկը չպատասխանեց: Նույն հարցով դիմեցինք նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանին, որը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ մի տեղեկություն չունի, և այս պահին ընթանում է բնականոն աշխատանք՝ նախարար Ավանեսյանի գլխավորությամբ: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
