Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Միայն մեկ երկիր է բացահայտ հայտարարել, որ «Զանգեզուրի միջանցք»-ն աղետ է Հայաստանի համար». Արա Պողոսյան

158
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2024 թ., 00:30
«Միայն մեկ երկիր է բացահայտ հայտարարել, որ «Զանգեզուրի միջանցք»-ն աղետ է Հայաստանի համար». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչև այս պահը աշխարհում միայն մեկ երկիր է բացահայտ, առանց վաճառականի ձևականությունների (ինչպես անում են այլ երկրներ), պարզ ու անկեղծ հայտարարել, որ Զանգեզուրի ճանապարհը (միջանցք ինչպես պատկերացնում են Ադրբեջանում և Թուրքիայում) Հայաստանի համար աղետ է։
Իրան այցելության ընթացքում Փաշինյանը հանդիպել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Իմամ Խամենեին։ ️Pars Today-ի փոխանցմամբ, այս հանդիպմանը Իմամ Խամենեին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի վարչապետին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքեանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, խոսել է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ամուր և անսասան աջակցելու մասին, իսկ թուրանական միջանցքի մասին հստակ նշել.
- ️«Իրանի Իսլամական Հանրապետությունը Զանգեզուրի երթուղին համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է պնդել իր այս դիրքորոշումը»։
Սա իսկական բարեկամական ժեստ է, ինչի համար շնորհակալ ենք բարեկամ Իրանին»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան