Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Առերևույթ մեղավոր վարորդը Վրաստան է հեռացել, անցել է մի քանի օր, և ի՞նչ». Րաֆֆի Ասլանյան

167
Երեքշաբթի, 30 հուլիսի, 2024 թ., 19:00
«Առերևույթ մեղավոր վարորդը Վրաստան է հեռացել, անցել է մի քանի օր, և ի՞նչ». Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյբուքյան գրառումը․ «2017 թվականին Երևանում տեղի ունեցած այս վթարով նույնպես 3 մարդու մահվան պատճառ դարձած Nissan Patrol-ի վարորդը փախուստի դիմեց դեպի Վրաստան, սակայն հաջորդ օրը լուսադեմին ՀՀ իրավապահ մարմինների համագործակցված, գործուն ջանքերով բռնվեց Թբիլիսիի միջազգային օդանավակայանում և նույն օրն անմիջապես վերադարձվեց Հայաստան, ապա ենթարկվեց քրեական պատասխանատվության։
Իսկ օրեր առաջվա դեպքով՝ Շիրակի մարզում ծնողների ու երեխայի մահվան հանգեցրած վթարի մասնակից՝ առերևույթ մեղավոր վարորդը դարձյալ Վրաստան է հեռացել և ի՞նչ…., անցել է արդեն մի քանի օր։ Մեր օրերի դիլետանտներին մի խորհուրդ՝ շատ խոսելու, դատարկաբանելու փոխարեն ընդամենը աշխատե՛ք, աշխատե՛ք»։

«Առերևույթ մեղավոր վարորդը Վրաստան է հեռացել, անցել է մի քանի օր, և ի՞նչ». Րաֆֆի Ասլանյան
Աղբյուրը`   Րաֆֆի Ասլանյան