Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Ադրբեջանական հարձակում  նախատեսվում է նաև Ջերմուկի ուղղությամբ». Գառնիկ Դանիելյան

164
Երեքշաբթի, 30 հուլիսի, 2024 թ., 18:48
«Ադրբեջանական հարձակում  նախատեսվում է նաև Ջերմուկի ուղղությամբ». Գառնիկ Դանիելյան

«Ինչ Տավուշում է կատարվում, նույնն էլ Վայոց Ձորի մարզում է, հատկապես՝ Ջերմուկում: 3 կողմից շրջափակման մեջ գտնվող Ջերմուկ առողջարանային քաղաքն այլևս իր նպատակին չի ծառայում: Ջերմուկցիները նպատակահարմար չեն գտնում Ջերմուկում ապրել: Նրանք որևէ մի ձևով իրենց այնտեղ ապահով չեն զգում»,- «Հայելի» ակումբում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով Ջերմուկ կատարած իրենց այցից: Ըստ Դանիելյանի՝ Ադրբեջանի ուղղություններից մեկն էլ Վայոց Ձորով է՝ ամենակարճ հատվածով: «Ադրբեջանական հարձակում նախատեսվում է նաև Ջերմուկի հատվածում, որով Ադրբեջանն ամենակարճ ճանապարհով կմիանա Նախիջևանին: Ես վախեցնելու համար չեմ ասում, սա նաև իշխանություններն են իրար հերթ չտալով ասում՝ պատերազմ է լինելու: Հիմա ադրբեջանցիները 2 նպատակ ունեն՝ Ջերմուկը ամբողջությամբ վերցնել իրենց վերահսկողության տակ, ինչպես նաև՝ Ամուլսարի ոսկու հանքերը»:

«Ադրբեջանական հարձակում  նախատեսվում է նաև Ջերմուկի ուղղությամբ». Գառնիկ Դանիելյան