Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Հանգիստ կարող էր տեղավորվել ռեժիմի հաստ աղիքում. չարեց»․ Հայկ Մարտիրոսյան

156
Երեքշաբթի, 30 հուլիսի, 2024 թ., 14:24
«Հանգիստ կարող էր տեղավորվել ռեժիմի հաստ աղիքում. չարեց»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գևորգը, լինելով բոլորի կողմից ընդունելի մարդ, հանգիստ կարող էր տասնյակ իր գործընկերների պես տեղավորվել ռեժիմի հաստ աղիքում և շարունակել աշխատել ու «տուն պահել»: Չարեց: Որովհետև որոշեց չհանդուրժել դավաճանաբանությունն ու չդառնալ դրա հերթական պրոպագանդիստ:
Գևորգը միակն էր այն լրատվամիջոցներից, որ ինձ՝ իշխանության և ընդդիմության լրատվամիջոցների կողմից սև ցուցակ գցելուց և տոտալ մեդիա շրջափակում հայտարարելուց հետո էլ երկու անգամ հրավիրեց Հանրայինի եթեր: Հանրայինի: Երկու անգամ։
Հիմա Գևորգին հանեցին աշխատանքից:
Լավ արեցին: Գևորգը այլ տեղ պետք է աշխատի ու այլ երկրում ապրի: Հայաստանն իր նմանների տեղը չէ: Իր պես մարդու համար Հայաստանը մահաբեր ու ամենախժռիչ ճահիճ է, որից որքան հեռու՝ այնքան լավ:
Հուսամ նոր կյանք կսկսի:
Իսկ սրանք՝ իրենց ամբոխների հետ թող շարունակեն դեպի կործանում գնալ»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան