Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Մարդն իր ոտքով հասել է բուժկենտրոն, դուրս է գրվել սայլակով»․ Արման Ղարիբյան

175
Երեքշաբթի, 30 հուլիսի, 2024 թ., 11:18
«Մարդն իր ոտքով հասել է բուժկենտրոն, դուրս է գրվել սայլակով»․ Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես նման դեպք չգիտեմ, որ մարդ իր ոտքով, ինքնուրույն հասնի բուժկենտրոն ու 3 օր անց այնտեղից դուրս գրվի (փախչի-փրկվի) սայլակով՝ 2 հոգու օգնությամբ:
«Նաիրի» ԲԿ-ում հենց սա եղավ Աննայի հետ: Երեք օրում ոչ միայն ճիշտ բուժում չի ստացել, այլև չեն կարողացել ճիշտ ախտորոշում տալ: Տվել են դեղամիջոցներ, որոնք մեր կարծիքով՝ ավելի են վատացրել վիճակը: Առաջարկել են ֆիզիոթերապիա, որը չէր կարելի անել:
Ավելին՝ անտանելի ցավերը մեղմելու համար տվել են ինչ-որ թմրանյութ-դեղամիջոց, որի անունը, բովանդակությունը, հնարավոր հետևանքները մեզ չեն ասել:
Մենք շատ ուղիղ հարցրել ենք բժիշկ Քրիստինե Բաղդասարյանից՝ ի՞նչ դեղ եք տալիս գիշերը, նա հրաժարվել է պատասխանել: Եվ մինչ օրս չի ուղարկել էպիկրիզը, թեև դուրս գրվելիս խոստացավ կես ժամ անց ուղարկել էլփոստով:
Խնդրում եմ՝ հուշեք, թե որ փաստաբանը փորձ ունի այս ոլորտում, որպեսզի քննարկենք քրեական վարույթ նախաձեռնելու հնարավորությունը: Միայն էթիկայի հանձնաժողովով չենք ուզում սահմանափակվել:
Բժիշկների ոչ կոմպետենտությունը վտանգավոր է մեր կյանքի ու առողջության համար: Մեզ չի հետաքրքրում, թե «Նաիրի»-ն ում բիզնես-դուքյանն է, եթե վնասել են մարդու առողջությունը, պիտի պատասխան տան»:

Աղբյուրը`   Արման Ղարիբյան