«Ուկրաինական կոնֆլիկտի պատճառով Վրաստանում պահպանվում է ահաբեկչությունների ռիսկը»․ Կոբախիձե
![]() Վրաստանում ահաբեկչությունների ռիսկը մեծ է, պատճառն ուկրաինական կոնֆլիկտն է, որը կավարտվի հաջորդ տարի։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ռիսկերը պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է Ուկրաինայում պատերազմը։ Քանի դեռ համատեքստն այդպիսին է, այդ ռիսկերը կպահպանվեն մեր երկրում։ Ելնելով դրանից՝ մենք բազմիցս կրկնել ենք և կարող ենք կրկին կրկնել, որ շատ մեծ հույսեր ենք կապում հաջորդ տարի պատերազմի ավարտի հետ»,- ասել է Կոբախիձեն։ Նա շեշտել է, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձերը կապ ունեն: Վրաստանի վարչապետի խոսքով՝ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրոհանձնակատար Օլիվեր Վարհեյին իրեն կոչ է արել զգույշ լինել Ֆիցոյի դեմ մահափորձից հետո։ Այդ նախազգուշացումն, ըստ նրա, կասկածելի է։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
