Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»․ Փաթել

474
Երեքշաբթի, 30 հուլիսի, 2024 թ., 10:42
«ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»․ Փաթել

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Փաթելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացի հնարավորությանը։ «Այդ հարցով ակտիվորեն շարունակում են զբաղվել պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և համակարգող Լուի Բոնոն։ Որևէ կոնկրետ թարմացում կամ ժամանակացույց չունեմ»,- ասել է նա։

Փաթելը չի մեկնաբանել հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին սպասվող հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը։ «Դա այն է, ինչի վրա պետքարտուղարը կենտրոնացրել է իր ուշադրությունը, և մենք կշարունակենք ակտիվորեն զբաղվել դրանով»,- ասել է Փաթելը։