Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Ռուսաստանի հետ խաղաղությունն անհնար է»․ Լեհաստանի ԱԳՆ

523
Երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ., 16:12
«Ռուսաստանի հետ խաղաղությունն անհնար է»․ Լեհաստանի ԱԳՆ

Ժամանակակից Ռուսաստանի հետ խաղաղությունն անհնարին է, քանի որ նա խախտել է միջազգային նորմերը և ձգտում է օգուտ քաղել Ուկրաինայի դեմ ագրեսիայից։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, հաղորդում է РБК Украина-ն՝ հղում կատարելով Visegrad Insight-ին տված հարցազրույցին։

«ԵԱՀԿ-ն ծագել է Հելսինկյան գործընթացից, երբ այն ժամանակվա կոմունիստական դաշինքը պարտավորվել էր հարգել մարդու իրավունքները և հանդուրժել ընդդիմությանը, իսկ արևմտյան աշխարհը պարտավորվել էր ճանաչել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում հաստատված սահմանները, որոնք չեն ավարտվել խաղաղության պայմանագրով: Ժամանակակից Ռուսաստանը խախտել է այդ երկու պարտավորությունները, քանի որ շատ ավելի ավտորիտար ռեժիմ է սահմանել և ավելի շատ քաղբանտարկյալներ ունի, քան Բրեժնևի օրոք։ Միաժամանակ, Ռուսաստանն սկսել է ուժով փոխել սահմանները»,- ասել է Սիկորսկին։