Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունից հետո Զախարովան պաշտպանել է Էրդողանին

460
Երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ., 15:18
Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունից հետո Զախարովան պաշտպանել է Էրդողանին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Իսրայելի արտգործնախարար Իսրայելի Կացի հայտարարությունը։

«Այն, ինչ տեղի ունացավ Իրաքում ԱՄՆ-ի մեղքով, դարձավ ամերիկյան արտաքին քաղաքականության բացարձակ չարիքի, հանցավոր բնույթի և կործանարար ուղղվածության հոմանիշը։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ իսրայելցի նախարարը հավանություն է տալիս նման միջազգային գործունեությանը»,- թելեգրամյան ալիքում գրել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և պետք է հիշի՝ ինչ տեղի ունեցավ Իրաքում։ Հայտարարությունն արվել էր, երբ Էրդողանը սպառնացել էր ներխուժել Իսրայել «այնպես, ինչպես ներխուժեց Ղարաբաղ և Լիբիա»։

Աղբյուրը`   Մարիա Զախարովա