ՀՀ-ն պետք է հետևություններ անի և հասկանա Արևմուտքի իրական մտադրությունները․ #NetEase
«Արևմտյան երկրները Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին լայնածավալ արշավ են իրականացնում, որի շրջանակներում փորձում են հասնել Ռուսաստանի մեկուսացմանը։ Մասնավորապես, նրանք Ռուսաստանին դուրս են թողել Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերից։ Սակայն Արևմուտքին չհաջողվեց լուրջ հաջողությունների հասնել․ Ռուսաստանը նախկինի պես շատ ընկերներ և գործընկերներ ունի ամբողջ աշխարհում, որոնք հրաժարվել են աջակցել պատժամիջոցներին»,- գրում է չինական NetEase պարբերականը։ Չինացի լրագրողների խոսքով՝ նման իրավիճակի ֆոնին ՌԴ նախագահ Պուտինը վատ լուր է ստացել դաշնակիցներից մեկից։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին։ Երևանի այս որոշումն անակնկալ չի դարձել, քանի որ ՀՀ ղեկավարությունն արդեն մի քանի տարի՝ բռնել է Արևմուտքի հետ մերձեցման ուղին»,- ասվում է հոդվածում։ Նշվում է, որ Հայաստանի շփումներն ԱՄՆ-ի և Արևմուտքի այլ երկրների հետ հաճախակիանում են, իսկ Ռուսաստանն ակնհայտորեն դժգոհ է այդ համագործակցությունից։ «Թվում էր, թե Մոսկվան «ցասման կայծակներ» կնետի Հայաստանի ղեկավարության հասցեին, սակայն իրականությունն այլ էր․ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանը եղբայրական երկիր համարել՝ չնայած ստեղծված իրավիճակին։ Ռուսաստանը շատ անսպասելի և, միևնույն ժամանակ, իմաստուն վարվեց։ Նա չի խզում Հայաստանի հետ կապերը, սակայն խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նախկին ԽՍՀՄ հայտնի երկրի փորձին, որը նույնպես ապավինում է Արևմուտքին և սպառնալից վարքագիծ դրսևորում Ռուսաստանի նկատմամբ։ Եթե Երևանը չի ուզում կրկնել այդ սխալները, ապա պետք է հետևություններ անի։ Հայաստանը պետք է հասկանա Արևմուտքի իրական մտադրությունները, որը Երևանը դիտարկում է միայն որպես բուֆեր Ռուսաստանի համար»,- եզրափակում է պարբերականը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36