«Նեթանյահուի կյանքը կավարտվի այնպես, ինչպես ավարտվեց Հիտլերի կյանքը»․ Թուրքիայի ԱԳՆ
![]() Գազայի հատվածում տիրող իրավիճակի համար պատասխանատու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կյանքը կավարտվի այնպես, ինչպես ավարտվեց Ադոլֆ Հիտլերի կյանքը: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան «կարող է մտնել Իսրայել, ինչպես մտավ Ղարաբաղ և Լիբիա»։ Հայտարարությանն անդրադարձել էր Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը՝ նշելով, որ Էրդողանին սպասվում է Սադամ Հուսեյնի ճակատագիրը։ Մեկնաբանելով Էրդողանի խոսքերը՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը X-ում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասվում է․ «Թուրքիայի նախագահը դարձել է մարդկության խղճի ձայնը։ Ցեղասպան Նեթանյահուի վախճանը նույնն է լինելու, ինչ ցեղասպան Հիտլերի վախճանը։ Նրանք, ովքեր փորձում են ոչնչացնել պաղեստինցիներին, իրենց արարքների համար պատասխան կտան այնպես, ինչպես նացիստները։ Մարդկությունը կլինի պաղեստինցիների կողքին»։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
