Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ.

«Մոսկվան «վարդագույն ակնոցներ» չի կրում, երբ խոսքը Թրամփի մասին է»․ Պեսկով

489
Ուրբաթ, 26 հուլիսի, 2024 թ., 15:24
«Մոսկվան «վարդագույն ակնոցներ» չի կրում, երբ խոսքը Թրամփի մասին է»․ Պեսկով

ԱՄՆ-ի ողջ քաղաքական էլիտան տառապում է ռուսատյացությամբ, և Մոսկվան այդ հարցում «վարդագույն ակնոցներ» չի կրում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք «վարդագույն ակնոցներ» չենք կրում։ ԱՄՆ-ի ողջ քաղաքական էլիտան, որի ներկայացուցիչ է Դոնալդ Թրամփը, տառապում է տոտալ ռուսատյացությամբ։ Հենց Թրամփի օրոք պատժամիջոցների արշավ սկսվեց Ռուսաստանի դեմ, ուստի մեզ համար նա քիչ է տարբերվում մյուս բոլոր թեկնածուներից»,- ասել է Պեսկովը։