«Ուկրաինան շանտաժի է ենթարկում 2 երկրների»․ Հունգարիայի վարչապետի գրասենյակ
![]() Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով նավթի տարանցումը պետք է վերսկսվի սեպտեմբերին, այլապես՝ Հունգարիան կբախվի վառելիքի պակասի, հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գույաշը: Անցած շաբաթ Ուկրաինան դադարեցրել էր «Լուկօյլ» նավթի տեղափոխումը Հունգարիա և Սլովակիա, քանի որ ռուսական ընկերությունը ներառվել էր ուկրաինական պատժամիջոցների ցանկում։ «Ուկրաինան շանտաժի է ենթարկում 2 երկրների՝ Հունգարիային և Սլովակիային, որոնք հետևողականորեն կողմ են կրակի դադարեցմանն ու խաղաղ բանակցություններին»,- ասել է նա հունգարական Index-ին տված հարցազրույցում։ Բացի այդ, ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան հայտնել է, որ Ուկրաինան խախտել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։ Նա նշել է, որ եթե Եվրոհանձնաժողովի կողմից միջադեպի քննությունը արդյունքի չհանգեցնի, ապա հունգարական կողմը կդիմի արբիտրաժային դատարան: Նրա խոսքով՝ այժմ քննություն է տարվում նաև Ուկրաինայի կողմից ԵՄ Էներգետիկ խարտիայի խախտման վերաբերյալ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
