Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Տեսակցեցինք Արմեն Աշոտյանին». Տիգրան Աբրահամյան

167
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 19:36
«Տեսակցեցինք Արմեն Աշոտյանին». Տիգրան Աբրահամյան

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Աղվան Վարդանյանի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էինք գնացել՝ մեր ընկեր Արմենի ձեռքը սեղմելու, ամուր գրկելու և մեր ու մեր բազմաթիվ հայրենակիցների ջերմ շնորհավորանքներն ու մաղթանքները փոխանցելու:
Արմենն իր շնորհակալությունն ու անկեղծ խոսքերը հղեց բոլոր այն անձանց, ովքեր ոչ միայն այսօր, այլ այս 1-1.2 տարվա ընթացքում աջակցել ու սատարել են՝ ով ինչով կարողացել է:
Արմենին ուղղված հավաքական մաղթանքն, իհարկե, առաջին հերթին նրան ազատության մեջ տեսնելն է, որտեղ նա իր կարողություններն ու պոտենցիալը լիարժեք գործածելու հնարավորություն կունենա՝ հանուն մեր երկրի և հասարակության»: