«Գինեվետում ՏԻՄ-ը ներգրավել է ոստիկաններին օրենքի խախտման գործընթացում». Օլեգ Դուրգարյան
Հուլիսի 10-ին Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում տեղի էր ունեցել հանքի թեմաներով լսումներ, որին թույլ չէին տվել մասնակցել համայնքի բնակիչներին, և ոչ միայն: Այսօր քննարկման ժամանակ այդ թեմային անդրադարձել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուրգարյանը՝ նշելով, որ դա աննախադեպ է վերջին տարիների ընթացքում. «Գինեվետում տեղի ունեցածը ժողովրդական արժեքների խոշորագույն ոտնահարում է եղել մի համայնքի տարածքում, քանի որ այդպիսի երևույթ հնարավոր է, երևի թե, Բելառուսում կամ, միգուցե, Ադրբեջանում, որովհետև թույլ չտալ մարդկանց մասնակցել լսումներին և նաև խոչընդոտել դրան ոստիկանական վերահսկմամբ, հատուկ է միայն տոտալ կառավարում ունեցող երկրներին, ինչն աննախադեպ է: Վերջին տարիների ընթացքում, սկսած 2015թ-ից, ես չեմ հիշում այսպիսի դեպք: Գինեվետում տեղի ունեցածը աննախադեպ է նաև նրանով, որ ՏԻՄ-ը ներգրավել է ոստիկաններին օրենքի խախտման գործընթացում: Ոստիկանները, միգուցե չիմանալով, իրականացրել են այն, ինչ այդ պահին իրենց հրահանգվել է: Ականատեսները նշում են, որ ՏԻՄ-ը հաճախ հորդորում էր ոստիկանությանը՝ կարգ ապահովել, իսկ թե որն է կարգը, ես չգիտեմ: Շատ նորմալ է, որ հանրային լսումների ժամանակ տեղի ունենան բանավեճեր, և մարդիկ բարձր ձայնով խոսեն՝ իրենց կարծիքը պնդեն, բարձրացնեն պլակատներ՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը. այլապես հանրային լսումների կարիքը չէր լինի: Շատ հնարավոր է, որ մենք այստեղ գործ ունենք տեղական ինքնակառավարման մարմինների կողմից չափազանցեցված ինչ-որ տեղեկությունների ներկայացման»: |
«ՔՊ-ի Քննչական կոմիտեն չարաշահումների մասին հիշեց, երբ պետք է զավթել իշխանությունը Գյումրիում»․ Արմենուհի Վարդանյան
310:18«Ոչ թե «սահմանազատում», այլ Հայաստանի տարածքի ապօրինի հանձնում թշնամուն»․ Կարեն Վրթանեսյան
1709:54«Իսկ զուգահեռ իրականությունում, մեր Ստեփանակերտի տունը հավասարեցվել է հողին»․ արցախցի
2509:42Եղանակն առաջիկայում (լուսանկար)
3108:30«Ոչ թե Տավուշի, այլ՝ Իջևանի մարզպետարան». Ոսկան Սարգսյան
6403:12«ԵՊՀ-ն չի ջեռուցվում. ռեկտորը խնայում է մարդկանց առողջության հաշվին». Կարեն Հեքիմյան
5902:06