Ուկրաինային դեֆոլտ է սպառնում
![]() Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը իջեցրել է Ուկրաինայի արտարժույթի վարկանիշը, երբ երկիրը համաձայնել է վերակազմավորել 20 միլիարդ դոլարի արտաքին պարտքը։ Fitch-ն իջեցրել է Ուկրաինայի երկարաժամկետ արտարժույթի վարկանիշը մինչև C (դեֆոլտը մոտ է) նախորդ CC-ից (դեֆոլտի մեծ հավանականություն): Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հուլիսի 22-ին հայտնել է, որ Կիևը Եվրոպարտատոմսերի սեփականատերերի կոմիտեի հետ համաձայնության է եկել 20 միլիարդ դոլարի արտաքին պարտքի համապարփակ վերակառուցման շուրջ: Համաձայնագիրը նախատեսում է, որ գործող եվրոպարտատոմսերը կփոխանակվեն նոր եվրոպարտատոմսերի փաթեթով՝ պարտքի արժեքի անվանական նվազմամբ 37%-ով, ինչը թույլ կտա Ուկրաինային առաջիկա 3 տարիների ընթացքում խնայել 11,4 մլրդ դոլար պարտքի սպասարկում: Օգոստոսի 1-ին լրանում է պայմանագրի ժամկետը, ըստ որի Ուկրաինան չի կարող ընթացիկ պարտքի վճարումները փոխանցել միջազգային վարկատուներին։ Համաձայնագիրն ընդունվել է ռուսական զորքերի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումն սկսելուց հետո։ 2024 թվականի հունիսին Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը վարկատուներին առաջարկեց դուրս գրել իր պարտքի ընթացիկ արժեքի 60%-ը, այսինքն, մոտավորապես 12 մլրդ դոլար, սակայն պարտատոմսերի սեփականատերերը չհամաձայնվեցին։ Ինչպես հաղորդում է The Economist-ը, եթե Ուկրաինան չկարողանա պայմանավորվել պարտքերի ներման շուրջ, նա կարող է խնդրել երկարաձգել պարտքերի վճարման գործող մորատորիումը կամ դեֆոլտ հայտարարել: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
