Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

Դատարանը որոշել է Ասկերանի նախկին քաղաքապետի խափանման միջոցը

168
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 17:48
Դատարանը որոշել է Ասկերանի նախկին քաղաքապետի խափանման միջոցը

Ասկերանի քաղաքապետի Հայկ Շամիրյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը:

«Դատարանը, նախագահությամբ Ռ. Մարիկյանի, ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը քննության առնելով՝ որոշեց այն մասնակի բավարարել՝ որպես խափանման միջոց կիրառելով վարչական հսկողությունը»,- գրել է նա:

Աղբյուրը`   Վահե Եփրիկյան