Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

Հայոց ցեղասպանության թանգարանը ավելի քան 4000 բացառիկ նյութեր է ստացել

160
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 17:24
Հայոց ցեղասպանության թանգարանը ավելի քան 4000 բացառիկ նյութեր է ստացել

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել վերջին տարիներին ստացած ավելի քան 4 հազար անուն նյութերի և «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հերթական երեք հատորների ու գիտական պարբերականների շնորհանդեսը։
Ինչ վերաբերում է նյութերին, ապա դրանք Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտին վերջին տարիներին տրված նվիրատվություններն են։ Դրանք բավականին մեծ թիվ էին կազմում, այդ պատճառով որոշեցինք շնորհանդեսի ձևով ներկայացնել․ 4000-ից ավել անուն նյութ ենք ստացել։ Դրանք ընդգրկում են, օրինակ՝ բնօրինակ լուսանկարներ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ համիդյան կոտորածների տարիներին արված։ Բավականին մեծ թվով լուսանկարներ ենք ստացել նաև Արցախում տեղի ունեցածի հետ կապված»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը՝ հավելելով, որ աշխարհի տարբեր անկյուններից՝ Լիբանանից, Հունաստանից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից ստացված նյութերում կան նաև հուշագրություններ, օսմանատառ փաստաթղթեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ նյութերի

մաս են կազմում նաև ֆրանսահայ լուսանկարիչ Արշակ (Մաքս) Սիվասլյանի լուսանկարները, որոնք ներկայացնում են դրվագներ ինչպես 1992 թվականի, այնպես էլ 2016 թվականի արցախյան պատերազմներից:

Այս նկարների մի մասը դեռևս հրապարակված չէ:

Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրենի խոսքով՝ բացառիկ նշանակությամբ այս նյութերն իրենց տեղը կունենան առաջիկա ցուցադրություններում։