Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Եթե ընդդիմությունը հաղթի, Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ կդառնանք»․ Կոբախիձե

509
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 15:12
«Եթե ընդդիմությունը հաղթի, Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ կդառնանք»․ Կոբախիձե

Աշնանը կայանալիք ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում Վրաստանը հաշված օրերի ընթացքում կդառնա Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ։ Այս մասին «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ինչ վերաբերում է վտանգներին, եթե տեսականորեն պատկերացնենք հավաքական «Ազգային շարժման»՝ իշխանության գալը, ապա ես երաշխավորում եմ, որ ոչ թե 2-3 ամսից, այլ մի քանի օրից Վրաստանը կդառնա երկրորդ ճակատ։ Կարող եմ իրադարձությունների նման զարգացում երաշխավորել՝ առկա տեղեկատվության և անցյալի փորձի հիման վրա»,- ասել է Կոբախիձեն։

Նշենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 26-ին։