Հայտնի է՝ ինչ են քննարկել Պուտինն ու Ասադը
Կրեմլում կայացել է Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բաշար Ասադի հանդիպումը: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այցը նվիրված էր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարելիցին։ Նշվում է, որ Պուտինն ու Ասադը քննարկել են ինչպես իրավիճակը Մերձավոր Արևելքում, այնպես էլ Մոսկվայի և Դամասկոսի առևտրատնտեսական հարաբերությունները, որում, Պուտինի խոսքով, «հեռանկարային ուղղություններ կան»։ Պուտինը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը սրման միտում ունի։ Ասադն, իր հերթին, նշել է հանդիպման կարևորությունը և աշխարհում ու եվրասիական տարածաշրջանում իրադարձությունների զարգացումը, հնարավոր հեռանկարներն ու սցենարները քննարկելու հնարավորությունը։ Միաժամանակ, Կրեմլում նշում են, որ բանակցությունների արդյունքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Ասադի և Պուտինի նախորդ հանդիպումը կայացել էր 2023թ․ մարտի 15-ին Կրեմլում։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36