Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար»․ Պեսկով

519
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 14:18
«Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար»․ Պեսկով

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար։ Այս մասին, ՌԻԱ-ի փոխանցմամբ, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանն ընդհանուր առմամբ բաց է բանակցային գործընթացի համար։ Բայց, նախ, պետք է հասկանալ՝ որքանով է դրան պատրաստ Ուկրաինան, ուկրաինական կողմը, և որքանով ուկրաինական կողմը, այսպես ասած, դա անելու թույլտվություն ունի իր կուրատորների կողմի»,- ասել է Պեսկովը։

Բացի այդ, Պեսկովը նշել է, որ Ուկրաինայում ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու օրենսդրական արգելքի հետ կապված խնդիրներ կան, ուստի Մոսկվան պետք է պարզաբանումներ լսի։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցություններին։