Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

«Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստական ակտիվ աշխատանքներ են տարվում»․ Պեսկով

575
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2024 թ., 11:18
«Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստական ակտիվ աշխատանքներ են տարվում»․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստական ակտիվ աշխատանքներ են տարվում։ Այս մասին, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Հուլիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Աստանայում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, Պուտինի հրավիրել է Թուրքիա։ Ի պատասխան՝ Պուտինն ասել է, որ ընդունում է հրավերն ու պատրաստ է «մոտ ժամանակներս» այցելել Թուրքիա։