Նեթանյահուն ելույթ է ունեցել Քոնգրեսում՝ արժանանալով հանրապետականների ծափահարություններին և դեմոկրատների անտեսմանը
![]() Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ելույթ է ունեցել Քոնգրեսում՝ կոչ անելով գլոբալ դաշինք ստեղծել Իրանի դեմ և քննադատելով Վաշինգթոնում պաղեստինցի ակտիվիստներին, որոնք բողոքում են Գազայի պատերազմի դեմ։ «Երբ մենք պայքարում ենք Իրանի դեմ, մենք պայքարում ենք ԱՄՆ-ի ամենաարմատական և արյունարբու թշնամու դեմ»,- ավելի քան մեկ ժամ տևած ելույթում ասել է Նեթանյահուն։ «Մեր պայքարը նաև ձեր պայքարն է, և մեր հաղթանակը կլինի ձեր հաղթանակը։ Բոլոր այն երկրները, որոնք խաղաղություն կկնքեն Իսրայելի հետ, պետք է միանան այդ դաշինքին։ Իրանը ֆինանսավորում է ԱՄՆ-ում բողոքի ակցիաները»,- ասել է Նեթանյահուն, մինչդեռ այդ պահին պաղեստինամետ ակցիա էր ընթանում Կապիտոլիումի շենքի դիմաց։ Նեթանյահուն հերքել է Իսրայելի հասցեին հնչող քննադատություններն ու Գազայի պատերազմը ներկայացրել որպես իր երկրի գոյատևման պայքար՝ պահանջելով արագացնել ԱՄՆ-ից ռազմական օգնության տրամադրման գործընթացը: Իսրայելի վարչապետի ելույթի ժամանակ մի քանի բուռն ծափահարություններ են հնչել, մինչդեռ դահլիճում ներկա չեն եղել առնվազն 39 օրենսդիրներ, գրեթե բոլորը՝ դեմոկրատներ: Նրանց թվում է Ներկայացուցիչների պալատի ազդեցիկ նախկին խոսնակ Նենսի Փելոսին, ով հայտարարել է, որ Նեթանյահուի այցն անտեղի է։ Ինչպես նշում է BBC-ն, Նեթանյահուն իր ելույթում գրեթե չի հիշատակել Գազայում պահվող պատանդներին հրադադարի դիմաց ազատ արձակելու շուրջ բանակցությունները։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
