«Ընկել են ընտանիքիս հետևից». Միհրան Մախսուդյան
Ինչպես հայտնել ենք, իրավապահները խուզարկել են գնդապետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանի եղբոր՝ Եղիշե Մախսուդյանի՝ Ոսկեպարում գտնվող տունը և ձերբակալել Մախսուդյան եղբայրներին։ Միհրան Մախսուդյանը «Հրապարակ» հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ իրավապահները հայտնաբերել են եղբոր օրինական զենքը, 6 ժամով ձերբակալել են իրեն, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին: «Ընկել են ընտանիքիս հետևից։ Եղբորս տանը խուզարկություն են արել, հայտնաբերել են իր օրինական հրացանը։ Գործողության պահին ես այնտեղ էի զայրույթից զենքը վերցրել դեն եմ նետել, ինձ էլ են ձերբակալել, իբրև թե՝ խոչընդոտել եմ իրավապահների աշխատանքին»,- նշել է նա՝ հավելելով, որ իրավապահները չեն կարողացել հիմնավորել, որ զենքը ապօրինի է և ազատ են թողել և՛ եղբորը, և՛ իրեն։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«ՔՊ-ի Քննչական կոմիտեն չարաշահումների մասին հիշեց, երբ պետք է զավթել իշխանությունը Գյումրիում»․ Արմենուհի Վարդանյան
310:18«Ոչ թե «սահմանազատում», այլ Հայաստանի տարածքի ապօրինի հանձնում թշնամուն»․ Կարեն Վրթանեսյան
1709:54«Իսկ զուգահեռ իրականությունում, մեր Ստեփանակերտի տունը հավասարեցվել է հողին»․ արցախցի
2509:42Եղանակն առաջիկայում (լուսանկար)
3108:30«Ոչ թե Տավուշի, այլ՝ Իջևանի մարզպետարան». Ոսկան Սարգսյան
6403:12«ԵՊՀ-ն չի ջեռուցվում. ռեկտորը խնայում է մարդկանց առողջության հաշվին». Կարեն Հեքիմյան
5902:06