«125 միլիարդանոց բյուջեն ո՞ւր է գնում». Մանուկ Սուքիասյան
![]() Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը «Խոսքի իրավունք»-ի եթերում անդրադարձել է Երևանի աղբահանության խնդրին․«2020-2021թթ. Երևանի աղբահանության բյուջե՝ յուրաքանչյուր տարի եղել է 4,5 միլիարդ դրամի հատկացում քաղաքային բյուջեից, 2022-2023թթ. յուրաքանչյուր տարի եղել է 7 միլիարդ։ 2020-2021թթ. համեմատ 2022-2023 թթ. 2,5 միլիարդով ավելացել է: Ակնհայտ է մեկ բան, որ քաղաքի բյուջեից շեշտակի մասհանում է կատարվել նախընտրական վերջին 2 տարում՝ քաղաքի աղբահանության խնդիրը իսպառ լուծելու համար: Անցավ նախընտրական տարին. 2024թ. հատկացումները կրկին իջեցրել են՝ մոտավորապես 5 միլիարդ դրամ: 2023թ. համեմատ աղբահանության տրամադրված բյուջեն պակասել է 2,5 միլիարդով: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: 125 միլիարդ դրամանոց բյուջեի վրա տնօրինություն անող քաղաքային ադմինիստրացիան 2,5 միլիարդ կրճատում է աղբահանությունից, նաև ասֆալտապատման համար հուլիս ամսին գնում է կառավարության դուռը և ասում է՝ մի 2,5 միլիարդ փող կտա՞ս ասֆալտ անեմ Երևանում: Հարց է առաջանում. որ դու քաղաքի երկու ամենակարևոր բաների՝ աղբահանության և ասֆալտապատման համար իբրև թե փող ես տնտեսում, 125 միլիարդանոց բյուջեն ո՞ւր և ինչի՞ համար է գնում»: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
