«Հարձակում՝ վրացական պետության վրա»․ Կոբախիձեն՝ ԱՄՆ-ի հայտարարության մասին
ԱՄՆ Քոնգրեսում արված անարդար հայտարարությունները փաստացի հարձակում են վրացական պետության վրա։ Այս մասին, Sputnik Грузия-ի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Վրաստանի իշխանությունները քննադատության թիրախ են դարձել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ հուլիսի 23-ի նիստում: Նշվել է, որ Մոլդովայի՝ Արևմուտքի հետ մերձեցման ձգտման ֆոնին Վրաստանը շեղվում է այդ ուղուց։ Վրաստանի իշխանություններին կոչ են արել հետ կանչել այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ու հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ «Մենք հերթական անգամ մի շարք անարդար գնահատականներ լսեցինք Վրաստանի նկատմամբ, փաստացի դա հարձակում էր վրացական պետության վրա կոնկրետ քաղաքական գործիչների կողմից։ Գործնականում չկա ո՛չ քաղաքական բազմակարծություն, ո՛չ մեդիաբազմակարծություն։ Մոլդովան մնում է ԱՊՀ անդամ, բայց ոչ ոք չի հիշատակում այդ փաստը։ Երկակի ստանդարտների վկայություն է այն, որ Մոլդովան մնում Է ԱՊՀ անդամ, իսկ Քոնգրեսում չեն խոսում եվրոպական կուրսից շեղվելու մասին»,- ասել է Կոբախիձեն։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36