«Ինչո՞ւ չսատարեցիք Փաշինյանին, երբ ընդդիմությունը նրա հրաժարականն էր պահանջում». հարց՝ Ավինյանին
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ խոսել է Սրբազան շարժման մասին՝ պատասխանելով նաև հարցին՝ «ինչո՞ւ չսատարեց Փաշինյանին, երբ ընդդիմությունը նրա հրաժարականն էր պահանջում»: «Ես վստահ գիտեմ մեր ուժի գաղափարախոսությունը, իմ ու վարչապետի գաղափարախոսությունը: Ինձ համար բացահայտ է, թե մենք ում ենք ծառայում, ինչի համար ենք այս աշխատանքն անում, ինչ արժեքներով ենք առաջնորդվում, ինչ է ժողովրդավարության արժեքը: Ինձ համար, օրինակ, հասկանալի չէ՝ բեմում գտնվող մարդկանց արժեքները, վստահ չեմ, որ իրենք կիսում են ժողովրդավարության արժեքները, վստահ չեմ, որ իրենց օրակարգը երկրի ու ժողովրդի շահերից է բխում: Ավելի անկեղծ լինեմ, վստահ եմ, որ այս երկրում երբևէ ընտրություններ չենք կեղծելու ու մի օր ընդդիմությունն արդար ընտրությունների միջոցով հաղթելու է, բայց վստահ չեմ, որ այսօր այդ ուժերը կան, ովքեր նույն տրամաբանությունը, արժեքը կիսում են»,- ասաց Ավինյանը: |
«ՔՊ-ի Քննչական կոմիտեն չարաշահումների մասին հիշեց, երբ պետք է զավթել իշխանությունը Գյումրիում»․ Արմենուհի Վարդանյան
310:18«Ոչ թե «սահմանազատում», այլ Հայաստանի տարածքի ապօրինի հանձնում թշնամուն»․ Կարեն Վրթանեսյան
1709:54«Իսկ զուգահեռ իրականությունում, մեր Ստեփանակերտի տունը հավասարեցվել է հողին»․ արցախցի
2509:42Եղանակն առաջիկայում (լուսանկար)
3108:30«Ոչ թե Տավուշի, այլ՝ Իջևանի մարզպետարան». Ոսկան Սարգսյան
6403:12«ԵՊՀ-ն չի ջեռուցվում. ռեկտորը խնայում է մարդկանց առողջության հաշվին». Կարեն Հեքիմյան
5902:06