Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Դարերով ապացուցված է՝ դրսից ոչ մեկը խաղաղություն չի բերի մեր ընդհանուր տուն»․ Զախարովա

135
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 12:48
«Դարերով ապացուցված է՝ դրսից ոչ մեկը խաղաղություն չի բերի մեր ընդհանուր տուն»․ Զախարովա

Հուսով ենք՝ Հայաստանին և Ադրբեջանին կհաջողվի լուծել առկա տարաձայնությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մեր դիրքորոշումն ամրագրված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածության մեջ։ Հետագայում ևս պատրաստ ենք աջակցել երկկողմ հարաբերությունները կարգավորելու ջանքերին և Բաքվի ու Երևանի ներկայացուցիչներին բանակցությունների հարթակ տրամադրել։ Ողջունում ենք Ղազախստանի նախաձեռնությունը, որն արդյունավետ հանդիպում կազմակերպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով։ Մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված համաձայնագրի կնքումը դիտարկում ենք որպես խաղաղության ճարտարապետության հիմք։ Հարավային Կովկասի ապագան և ճակատագիրը պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրներն ու հարևան գործընկեր երկրները։ Մեր ընդհանուր տուն դրսից ոչ մեկ խաղաղություն և բարգավաճում չի բերի․ դա ապացուցված է դարերով»,- ասել է Զախարովան։

«Դարերով ապացուցված է՝ դրսից ոչ մեկը խաղաղություն չի բերի մեր ընդհանուր տուն»․ Զախարովա