«Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին Թրամփի և Ֆիցոյի դեմ հարձակումների կազմակերպիչները»․ Կոբախիձե
601
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 12:24
![]() Վրաստանի իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ հարձակումների կազմակերպիչները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Վերջին շրջանում 2 ահաբեկչություն է տեղի ունեցել, մեկը՝ Սլովակիայում, մյուսը՝ ԱՄՆ-ում։ Դա ընդհանուր ձեռագիր է, որը բնութագրում է նույն գլոբալ քաղաքական ուժերին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Կոբախիձեն։ Նա հավելել է, որ Վրաստանում ահաբեկչության նախապատրաստումը մտահոգիչ է, և այն փաստը, որ Վրաստանի հատուկ ծառայությունները հետաքննում են Իվանիշվիլիի սպանության նախապատրաստումը, խոսում է այն մասին, որ վտանգներ կան նաև Վրաստանում: |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
