«Եթե արդյունքի չհասնենք, առավոտ շուտ հեծանիվներով կիջնենք վարչապետի կեցավայրի մոտ»․ կոնդեցիներ
Կոնդ թաղամասի բնակիչնեը բողոքում են․ իրենց տների խնդիրը այդպես էլ չի լուծվում։ Նրանց խոսքով Տիգրան Ավինյանը քարոզարշավի ժամանակ խոստացել է, որ ընտրվելու դեպքում հարցը կլուծի, սակայն մինչ օրս ձգձգվում է։ Կոնդեցի կինը «ՕրագիրՆյուզ»-ի հետ զրույցում ասաց, որ պահանջել են մուծել իրենց գույքի կադաստրային արժեքի 2 տոկոսը, ընդ որում նաև այն հատվածների համար, որոնք իրենց սեփականությունն են փաստաթղթով։ «Փետրվար ամսին այս հարցով դիմում ենք ուղարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչ օրս այն մնացել է անպատասխան»,-ասում է կինը՝ պատմելով, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հենց Կոնդում է հեծանիվ քշել, ինքը մոտեցել է, սակայն անվտանգության աշխատակիցները առաջարկել են այցելել Կառավարություն։ «Ասացի լավ, եթե արդյունքի չհասանք, հաջորդ անգամ մենք՝ կոնդեցիներով առավոտ շուտ հեծանիվներով կիջնենք կեցավայրի մոտ։ Էնպիսի իրավիճակ է, որ չենք կարողանում օրենքի շրջանակներում լուծում տալ այս հարցին»,- ասաց նա՝ խնդրելով հարցը բարձրացնել Տիգրան Ավինյանի՝ վաղվա կյանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Մանրամասները՝ տեսանյութում։
|
«ՔՊ-ի Քննչական կոմիտեն չարաշահումների մասին հիշեց, երբ պետք է զավթել իշխանությունը Գյումրիում»․ Արմենուհի Վարդանյան
310:18«Ոչ թե «սահմանազատում», այլ Հայաստանի տարածքի ապօրինի հանձնում թշնամուն»․ Կարեն Վրթանեսյան
1709:54«Իսկ զուգահեռ իրականությունում, մեր Ստեփանակերտի տունը հավասարեցվել է հողին»․ արցախցի
2509:42Եղանակն առաջիկայում (լուսանկար)
3108:30«Ոչ թե Տավուշի, այլ՝ Իջևանի մարզպետարան». Ոսկան Սարգսյան
6403:12«ԵՊՀ-ն չի ջեռուցվում. ռեկտորը խնայում է մարդկանց առողջության հաշվին». Կարեն Հեքիմյան
5902:06