«Մեր լույսն էր, որը խամրեց»․ Ալեքսանդր Կոչուբաև
«Հովհաննեսը և պայքարի մեջ, և ընկերության մեջ մարմնավորում էր կյանքը։ Ես Հովհաննեսին երբեք չեմ տեսել հոգնած, հուսալքված կամ հիասթափված»,-Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողության ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Պատահական չեն այն խոսքերը, որ Հովհաննեսն իր հետ մեզանից տարավ կյանքը, որովհետև իրապես մեր եռանդն էր։ Երբ հոգնում էինք, մեզ քաջալերում էր, երբ հուսահատվում էինք, մեզ առաջ էր մղում։ Մեկ բառով՝ լույս էր ինքը, մեր լույսն էր, որը խամրեց։ Երբեք առողջական խնդիրներից չի բողոքել։ Նրա մահն անհեթեթություն էր, մեր միջի առողջն էր Հովհաննեսը։ Նրա մտքում հայրենասիրությունը գենետիկայի մակարդակում էր։ Նա հայրենասիրությունից չէր խոսում զուտ հայրենասեր երևալու համար։ Նա ապրում էր Արցախով, պայքարում էր Արցախով»,-ասաց Կոչուբաևը՝ հավելելով, որ ընկերոջ հետ վերջին հանդիպումը եղել է մահման նախորդ օրը։ Նա խոսել է պայքարից, համազգային նպատակներից։
|
«ՔՊ-ի Քննչական կոմիտեն չարաշահումների մասին հիշեց, երբ պետք է զավթել իշխանությունը Գյումրիում»․ Արմենուհի Վարդանյան
310:18«Ոչ թե «սահմանազատում», այլ Հայաստանի տարածքի ապօրինի հանձնում թշնամուն»․ Կարեն Վրթանեսյան
1709:54«Իսկ զուգահեռ իրականությունում, մեր Ստեփանակերտի տունը հավասարեցվել է հողին»․ արցախցի
2509:42Եղանակն առաջիկայում (լուսանկար)
3108:30«Ոչ թե Տավուշի, այլ՝ Իջևանի մարզպետարան». Ոսկան Սարգսյան
6403:12«ԵՊՀ-ն չի ջեռուցվում. ռեկտորը խնայում է մարդկանց առողջության հաշվին». Կարեն Հեքիմյան
5902:06