Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Անձնագրային բաժիններում խայտառակ հերթեր են». Սոնա Աղեկյան

169
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2024 թ., 16:30
«Անձնագրային բաժիններում խայտառակ հերթեր են». Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժողովրդավարական բաստիոն հռչակված Հայաստանում քաղաքացին զրոյական արժեք ունի։ «Մայր Հայաստանը» բազմաթիվ ահազանգեր է ստանում անձնագրային բաժիններում տիրող խայտառակ վիճակի վերաբերյալ։ Մասնավորապես, ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Ավանի բաժին մեր այցի ընթացքում նույնպես հերթեր էին կուտակված։ Մեզ հետ զրույցում քաղաքացիներն ասացին, որ նույնիսկ օնլայն գրանցումը չի օգնում․ գրանցվելուց հետո մեկ ամսից ավելի սպասում են, իրենց նշանակված օրն ու ժամին մոտենում են, բայց պարզվում է՝ կրկին պիտի հերթ կանգնեն, կրկին սպասեն, նյարդեր փչացնեն, ժամանակի անտեղի կորուստ ունենան։ Շատ հաճախ նույն ժամին երկու քաղաքացու միաժամանակ են գրանցում, և անհասկանալի է, թե ինչպես պետք է մեկ աշխատակիցն իրականացնի նրանց միաժամանակյա սպասարկումը։ Իսկ սպասարկումն էլ կատարվում է դանդաղ, ոչ պատշաճ, աշխատակիցների քանակն էլ մարդկանց հոսքին չի բավականացնում։
Ի դեպ, Ավան վարչական շրջանի անձնագրային ծառայության հետ կապված սա միակ խնդիրը չէ։ Շենքի հարակից տարածքն էլ աղբանոցի է վերածված»:

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան