«Հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի ՌԴ-ի մասնակցությամբ, բայց ոչ՝ Պուտինի պայմաններով»․ Բորել
Ուկրաինայի հարցով հաջորդ գագաթնաժողովը պետք է անցկացվի Ռուսաստանի մասնակցությամբ, հիմնված միջազգային իրավունքի վրա, սակայն ոչ այն պայմաններով, որոնք առաջ է քաշում Պուտինը։ Այս մասին Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է FREEДОМ-ը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վճռական է տրամադրված և ամեն ինչ անելու է՝ գագաթնաժողովին Ռուսաստանի Դաշնությանը ներգրավելու համար: «Հաջորդ քայլը պահանջում է Ռուսաստանի ներգրավումը բանակցություններին։ Շվեյցարիայի գագաթնաժողովը լավ արդյունք ունեցավ, բայց այն պետք է բարելավվի։ Շուրջ 90 երկրներ համաձայնել են այս հանդիպման ամփոփիչ հայտարարությանը, բայց մենք պետք է ավելի հեռուն գնանք, որպեսզի հակազդենք ռուսական քարոզչությանը, բացատրենք աշխարհին, թե ինչ է կատարվում։ Ռուսաստանը հարձակում է իրականացնում Ուկրաինայի դեմ, որը պաշտպանվում է, և մենք պետք է նրան օգնենք ինքնապաշտպանության հարցում»,- ասել է Բորելը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36