ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանի միջոցով «հարավային ճակատ» բացել Ռուսաստանի դեմ․ #Cumhuriyet
![]() ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանի միջոցով «հարավային ճակատ» բացել Ռուսաստանի դեմ՝ օգտվելով Վրաստանում ստեղծված իրավիճակից։ Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում կատարելով թուրքական Cumhuriyet-ին։ Հոդվածի հեղինակ Մեհմեդ Ալի Գյուլերը նշում է, որ Վաշինգթոնը վաղուց էր նման ծրագրեր գծում, սակայն մինչ օրս ոչ մի կերպ չէր կարողանում իրականացնել։ «Այս պահին ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանի հետ մերձեցմամբ, որպեսզի օգտագործի խաղաքարտը՝ նշված նպատակին հասնելու համար։ Դրա համար Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրվել էր նույնիսկ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Հետո հայտնի դարձավ, որ ԱՄՆ բանակի ներկայացուցիչը կծառայի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հաստատել է այդ լուրը և հայտարարել, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում ռազմավարական նոր փուլ է մեկնարկում։ Այսպիսով, ԱՄՆ-ն ցանկանում է հասնել երկակի նպատակի՝ «հարավային ճակատ» բացել Ռուսաստանի դեմ և միաժամանակ մխրճվել «Աստանայի եռանկյան» (Թուրքիա-Ռուսաստան-Իրան) մեջ»,- գրում է Cumhuriyet-ը։ |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
