Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

Բայդենը հրաժարվել է հրաժարական տալ

861
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2024 թ., 09:42
Բայդենը հրաժարվել է հրաժարական տալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել։ Հայտարարությունը հրապարակվել է X-ում։

«Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներն ենք, և չկա անհնարին ոչինչ, եթե աշխատենք միահամուռ ուժերով։ Մենք պարզապես պետք է հիշենք՝ ով ենք մենք։ Ես իմ նախագահությունը հենց դա ապացուցելուն եմ նվիրել, և կշարունակեմ դա անել այսօր, վաղը և ամեն օր, երբ պատիվ կունենամ լինելու ձեր նախագահը»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Բայդենը հայտնել էր նախընտրական պայքարից դուրս գալու մասին՝ ի շահ կուսակցության ու երկրի։