Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Երևանն ու Բաքուն շարունակում են հաջողություններ գրանցել խաղաղության պայմանագրի ճանապարհին»․ Միլեր

348
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2024 թ., 09:30
«Երևանն ու Բաքուն շարունակում են հաջողություններ գրանցել խաղաղության պայմանագրի ճանապարհին»․ Միլեր

ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հասնելու ուղղությամբ։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։

«Երևանն ու Բաքուն շարունակում են զգալի հաջողություններ գրանցել խաղաղության պայմանագրի ճանապարհին։ Մենք ձգտում ենք աջակցել այդ գործընթացին։ Խաղաղության ժամանակն է»,- ասել է Միլերը։