«Կոնյակ, գինի արտադրող ընկերությունները ձեր խաղողը չեն մթերելու»․ Ղուկասյան
![]() «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը այսօր ուղիղ եթերի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտում առկա և սպասվող խնդիրներին․ «Նիկոլապաշտ գյուղացիների համար «լավ» նորություն․ այս տարի կոնյակ, գինի արտադրող ընկերությունները ձեր խաղողը չեն մթերելու, քանի որ ՌԴ-ից և Իրանից ղազախական ֆուռերով ներմուծել են մեծ քանակությամբ կոնյակի հումք՝ ավելի էժան գնով։ Հետևաբար՝ խաղող արտադրող մեր գյուղացիները թքելու են փայտիկին»,-ասաց Ղուկասյանը՝ հայտնելով ևս մի քանի «լավ» լուր․ «Տեղական ցորեն արտադրողները ևս կթքեն, քանի որ ՌԴ-ից ներմուծվում է էժան, որակով ցորեն»,-ասաց նա։ Անդրադառնալով հայկական գյուղմթերքի՝ ՌԴ արտահանման հետ կապված խնդիրներին, Վարդան Ղուկասյանը հայտնեց իրեն փոխանցված տեղեկատվությունը․ «ՌԴ-ն ոչ թե արգելել է գյուղմթերքի արտահանումը, այլ ցանկացած գյուղմթերք, որը պետք է արտահանվի այս կամ այն երկիր, պետք է ունենա ֆիտոսանիտարական փաստաթուղթ։ Մինչև այս այդ հետազոտությունն արվել է ռուսական լաբորատորիաներում, իսկ այժմ պահանջում են, որպեսզի արտահանելուց հետազոտման փաստաթուղթը ներկայացվի։ Սակայն ՀՀ-ում չկա ֆիտոսանիտարական լաբորատորիա։ Ե՞րբ կունենան, տեղյակ չենք։ 6 տարվա մեջ չկարողացան լաբորատորիա բացեն՝ թուղթը տան արտահանողին։ Սրանք անգամ սովորական անձնագիր չեն կարողանում տպել, էլ ուր մնաց ֆիտոսանիտարական լաբորատորիա բացեն։ Գյուղմթերքի արգելափակումը դեպի ՌԴ տևելու է երկար ժամանակ։ Այս պահի դրությամբ 10 հազ․ տոննա ծիրան կա սառնարաններում, որը մի 10 օրից այլևս պիտանի չի լինելու»․-հայտնեց Ղուկասյանը։ Աղբյուրը` Վարդան Ղուկասյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
