«Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից». Արամ Սարգսյան
![]() «Ժողովրդական ուժերի հարթակ»-ի հրավիրած ասուլիսի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը, ասել է. «Այսօր Հայաստանի տնտեսությունն ի՞նչ է անում՝ լվացքի մեքենա է վաճառում ու մեկ էլ հեռախոս. ադամանդի բիզնեսո՞վ է գումար բերում: Հայաստանը չունի տնտեսություն, տնտեսական առումով ՀՀ կառավարության քաղաքականությունը կլոր զրո է: Ես բազմաթիվ անգամներ ասել եմ՝ իրենք չունեն տեսլական, թե 20-30 տարի հետո ինչի պիտի Հայաստանի համախառն ներքին արդյունքը 10 անգամ ավելանա և ինչով»: Լրագրողի հարցին՝ «իսկ, գուցե, դրանի՞ց սկսեք իշխանությանը հորդորել», պատասխանել է. «Հորդորում ենք իշխանության եկած օրվանից, նույնիսկ՝ «Ելք» դաշինքի ժամանակից: Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից: Սա սպասարկման ոլորտի տնտեսական քաղաքականություն է՝ հյուրանոցներ են կառուցում, մեկ էլ՝ սրճարաններ. սա է Հայաստանը: Չկա արդյունաբերություն, դրա համար մարդը գնում է Ռուսաստան՝ ասֆալտ փռելու, աշխատելու: Դրա համար ասում ենք՝ եվրոպական ընտանիքի անդամ դառնանք. այդ դեպքում մեր տնտեսության առաջ ուրիշ պայմաններ կդնեն, իսկ էդ պայմանները կստիպեն, որ հայ արտադրողն իր չափանիշները համապատասխանեցնի եվրոպական չափանիշներին»: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
