Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Ի՞նչն է ընկած ընդդիմադիր շարժումների հիմքում»․ Հայկ Հովյան

166
Կիրակի, 21 հուլիսի, 2024 թ., 20:36
«Ի՞նչն է ընկած ընդդիմադիր շարժումների հիմքում»․ Հայկ Հովյան

Գրող Հայկ Հովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանյան քաղաքական մտքի ( եթե նկատել եք, ես չեմ գրում հայ քաղաքական միտք, որովհետև դա գոյություն չունեցող կատեգորիա է... կա միայն հայաստանյան քաղաքական միտք ) սիրած մտավարժանքը, երկրի առջև ծառացած խնդիրների լուծումները փնտրելիս՝ «հզորանանք, զարգանանք, ուժեղանանք և ամեն բան կարգին կլինի» բանաձևն է:
Եվ իրոք, Հայաստանում կա ներհանրային կոնսեսուս , որ մենք զարգացման հսկայական պոտենցիալ ունենք, բայց չար ու տգետ կառավարիչները դա մեզ թույլ չեն տալիս:
Այդ համահայաստանյան կոնսեսուսն էր ընկած թե 90-ականների լևոնատյացության ալիքի, թե 2018-ի իշխանափոխության և թե այսօրվա ընդդիմադիր շարժումների հիմքում:
Իհարկե, երբեմն տարբեր իշխանություններին մասամբ հաջողվել է «չար»-ի փնտրտուքը շեղել նաև արտաքին ուժերի վրա՝ մասոններից մինչև ռուսներ, բայց համոզմունքը մեկն է՝ մենք կարող ենք՝ մեզ խանգարում են... հրե՛ս, կազատվենք խանգարողներից ու գազ կտանք:
Այն, որ գազ տալու ու թշնամիներից առաջ անցնելու համար նախապայմաններ են պետք, հայաստանցուն քիչ է հետաքրքում:
Բավական է, որ որպես այցելու ոտքը մի անգամ գցի Բրուսել ու Վիեննա, հեռախոսով նկարի մի շենք, մայթեզր կամ տրամվայ, տեղադրի ֆեյսբուքում, թեգ անի իր կարծիքով համապատասխան պատասխանատու մարմնի իր ծանոթ ներկայացուցչին, գրի՝ այ տեսե՛ք, ոնց են բորդյուրը ճիշտ շարում, արա՛, սովորե՛ք ... և վերջ, զարգացման վեկտորի ուղեցույցը իր կողմից տրված է: Իսկ, եթե գործը չի արվում, ապա չար չինովնիկն է մեղավոր:
Ցավալի իրականությունն այն է, որ Հայաստանը չունի մրցակցելի զարգացման համար բավարար ռեսուրսներ:
Բացասական դեմոգրաֆիա, աղքատ բնական ռեսուրսներ, վատ աշխարհագրական դիրք:
Եվ այդ օբյեկտիվ իրողությունները փոխել հնարավոր չէ:
Որքան էլ ցավալի է արձանագրել, բայց Հայաստանը հասել է իր զարգացման ֆիզիկական լիմիտների սահմանին և մենք ստիպված ենք լինելու լուծումները փնտրել՝ դա հաշվի առնելով: Մենք չենք դառնալու 10մլն, նավթ չենք ունենալու և ոչ էլ ելք դեպի ծով:
Միտք գեներացրե՛ք, ցավալի իրականությունից ելնելով ....
Իհարկե կարելի է յութուբով նայել Մեսսիի խաղը, լինկը ուղարկել հարևանի ֆուտբոլ խաղացող տղային ու ասել՝ նայի հլը ոնց ա ֆուտբոլ խաղում, մեռա ասելով, գյոռս չեմ տանելու, սովորի՛, բայց դրանից Ավանի մարզադաշտի հունվարյան ցուրտը Բարսելոնի արևոտ խոտածածկի չի վերածվելու...»։

Աղբյուրը`   Հայկ Հովյան