Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

Մասքն առաջարկել է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել

571
Շաբաթ, 20 հուլիսի, 2024 թ., 14:36
Մասքն առաջարկել է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել

ԱՄՆ նախագահի թեկնածուների համար անհրաժեշտ է տարիքային վերին շեմ սահմանել, որից այն կողմ նրանք չեն կարողանա ընտրվել, այս մասին X-ի իր էջում գրել է ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասքը՝ արձագանքելով օգտատերերից մեկի գրառմանը, որը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ չկա տարիքային վերին շեմ։

ԱՄՆ Սահմանադրությունը սահմանում է նախագահի պաշտոնը ստանձնելու միայն ստորին տարիքային շեմ, այն է՝ 35 տարեկանը։