Զանգվածային IT-խափանումն ազդել է նաև բանկերի և ԶԼՄ-ների աշխատանքի վրա
![]() Տարբեր երկրների ավիափոխադրողներ, հեռուստառադիոհեռարձակող ընկերություններ, բանկեր հայտնել են Windows համակարգում գործող սարքերի խափանման պատճառով աշխատանքում խնդիրների մասին, հայտնում են BBC News-ն և The Guardian-ը։ IT-խափանումների մասին հայտնում են, մասնավորապես, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում։ Ամենից շատ տուժել է Ավստրալիան. օդանավակայաններում տասնյակ չվերթներ են չեղարկվել, իսկ սուպերմարկետներում քաոս է։ Մեծ Բրիտանիայում զանգվածաբար խափանվել է երկաթուղային ընկերությունների աշխատանքը, այդ թվում՝ Southern-ը, Thameslink-ը, Gatwick Express-ը և Great Northern-ը։ Բրիտանական Sky News հեռուստաալիքը անջատել է եթերը տեխնիկական անսարքությունների պատճառով։ Ավելի վաղ ընկերությունը հայտարարել է, որ չի կարողացել առավոտյան եթերը հեռարձակել։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
